«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գագիկ Ծառուկյան. Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում

Գագիկ Ծառուկյան. Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում
05.10.2018 | 12:39

Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում, «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ «Հո մենք չե՞նք ասում արտահերթ չենք ուզում, մենք իր, մեր պետության, ժողովրդի կողքին ենք: Վարչապետն ասել է պետք է գանք քննարկենք, մենք պատրաստ ենք: Մենք ասում ենք՝ կառավարության կետերը կատարենք, անցնենք ընտրության: Հիմնական խնդիրը հրատապ լինելու այն է, որ ոնց քաղաքապետի ընտրությունը վերափոխեցին հեղափոխության, հիմա նույնն ուզում են առանց օրենք փոխելու, անեն ընտրություն, որովհետև ժամանական անցնում է, ասածներն իրականություն չի դառնաում, ինչին ժողովուրդը սպասում է: Մենք էլի ենք պատրաստ, մենք չենք ուզում խանգարել: Ժողովրդի կողքին ենք», - նշեց Գագիկ Ծառուկյանը։

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ